ՏՆՋՐԻ ԾԱՌ - ԱՐՑԱԽԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԾԱՌԸ – Պատմամշակութային արգելոց
ՎԱՐՇԱՄ ՍԱՖՐԱԶՅԱՆ 29.08.2018
VARSHAM SAFRAZYAN 29.08.2018
ВАРШАМ САФРАЗЯН 29.08.2018
ვარშამი საფრაზიანი 29.08.2018
Տնջրին 2033 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձրությունը 54 մետրից ավելի, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։ Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին։ Ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Ծառի տակից բխում է հորդառատ ու սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ սնել է հսկա չինարուն, ինչպես նաև հագեցրել հունձ ու կալ անող շինականի ծարավը, ջրաղացի քարը շարժել։
Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամենը յոթ օր: Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ:
ծառի անվան պատմությունը, հավելեց, որ տունկը և ջրի բառերը միացել են և դարձել Տնջրի,
Հնագույն աղբյուրները վկայում են, որ Մեսրոպ Մաշտոցն այդ ծառի մոտով է անցել դեպի Ամարաս՝ իր սուրբ առաքելությունը կատարելու:
Հսկա սոսին բազմիցս կայծակնահար է եղել, ներսում առաջացել է «բնակմակերես» ժամանակակից 3 սենյականոց բնակարանի տարածքով՝ 44 քառակուսի մետր: Ծառի շրջագիծը հողի մակերեսում 27 մետր է,
Տնջրին մի քանի «դուռ» ունի, «կենտրոնական» մուտքով ձիավորը հեշտությամբ մտնում է ներս: Գարնանից մինչև ուշ աշուն ծառի տերևները փարթամ են, մուգ կանաչ: Ըստ մասնագետների՝ ծառը մեկ օրվա ընթացքում «խմում» է 4,5 տոննա ջուր: Ծառի ստվերը ծածկում է 1400 քառակուսի մետր մակերես: Հազարամյակների ճամփա անցած ծառի մասին հիշատակված է «Հայկական Հանրագիտարանի» 10-րդ հատորի Սխտորաշենին նվիրված հոդվածում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորության վրա Մարտունի վարչական շրջանում գտնվող Տնջրի ծառը (ծառատեսակը Չինարի)
#VARSHAMSAFRAZYAN #PEUGEOTARMENIA
#ՎԱՐՇԱՄՍԱՖՐԱԶՅԱՆ #ՊԵԺՈ
#ВАРШАМСАФРАЗЯН #Пежо
#ԲՌՆԱԿՈԹ
Բռնակոթ Սիսիան Սյունիք
Брнакот
Բռնակոթ
Страна
Армения
Марз
Сюникская область
Координаты
Координаты: 39°29′49″ с. ш. 45°58′23″ в. д. / 39.496944° с. ш. 45.973056° в. д. (G) (O) (Я)39°29′49″ с. ш. 45°58′23″ в. д. / 39.496944° с. ш. 45.973056° в. д. (G) (O) (Я)
Высота над уровнем моря
2000 м
Официальный язык
Армянский
Население
2 084 человек (2009)
Национальный состав
армяне
Конфессиональный состав
Армянская Апостольская Церковь
Часовой пояс
UTC+4, летом UTC+5